Վոտկինսկ
From Wikipedia, the free encyclopedia
Վոտկինսկ (/ˈvɒtkɪnsk/; ռուս.՝ Воткинск), հայտնի է նաև Վոտկա, Վոտկակար անվանումներով (/ˈvɒtkə/; ուդմ.՝ Вотка), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտական Հանրապետությունում, Կամայի վտակ Վոտկա գետի ափին։ Արդյունաբերական կենտրոն է, ինչպես նաև՝ վարչական կենտրոնը նույնանուն շրջանի, որի կազմի մեջ չի մտնում։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է Ուդմուրտական հանրապետության մունիցիպալ քաղաքային շրջան՝ «քաղաք Վոտկինսկ» պաշտոնական անվանումը[2][3]։ 2023 թվականին արժանացել է «Աշխատանքային արիության քաղաք» պատվավոր կոչման։ Զբաղեցնում է 113 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 99 022, 2021 թվականի տվյալներով՝ 96 861[4]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վոտկինսկ | |||||
ռուս.՝ Воткинск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1759 թ. | ||||
Մակերես | 113 կմ² | ||||
ԲԾՄ | 108 մետր | ||||
Բնակչություն | ▼97 550 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 34145 | ||||
Փոստային դասիչ | 427430–427459 | ||||
Պաշտոնական կայք | votkinsk.ru(ռուս.) | ||||
| |||||
Վոտկինսկը աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ծննդավայրն է։
1958 թվականից ի վեր՝ այստեղ ամեն տարի ապրիլ-մայիս ամիսներին անց է կացվում Չայկովսկու անվան երաժշտական փառատոն։ Կազմակերպվում է նաև պատանի երաժիշտների միջազգային մրցույթ, որը կրում է «Չայկովսկու բնօրրան» անվանումը։