Տարտու
From Wikipedia, the free encyclopedia
Տարտու (էստոներեն՝ Tartu), Էստոնիայի երկրորդ մեծ քաղաքը։ Ի տարբերություն Էստոնիայի քաղաքական և ֆինանսական մայրաքաղաք՝ Տալլինի, Տարտուն հաճախ դիտարկվում է որպես գիտական և մշակութային կենտրոն հատկապես այն պատճառով, որ այն Էստոնիայի ամենահին և ամենահայտնի համալսարանի տունն է։ Տարտուում է գտնվում նաև Էստոնիայի Գերագույն Դատարանը և Կրթության և Գիտության նախարարությունը։ Տեղակայված լինելով Տալլինից 186 կմ հարավ արևելք, Տարտուն Էստոնիայի կենտրոնում է և գտնվում է մայր գետի՝ Էմայիգիի վրա, որը կապում է Էստոնիայի երկու ամենամեծ լճերը։ Քաղաքը սպասարկում է Տարտուի օդակայանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարտու (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տարտու | |||||
էստ․՝ Tartu | |||||
| |||||
Երկիր | Էստոնիա | ||||
Քաղաքապետ | Ուրմաս Կրուուսե | ||||
Հիմնադրված է | մինչ 1262 թ թ. | ||||
Այլ անվանումներ | Դորպատ | ||||
Մակերես | 38.8 կմ² | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն, խոնավ | ||||
Պաշտոնական լեզու | Էստոներեն | ||||
Բնակչություն | 103.284 մարդ (2010) | ||||
Խտություն | 2538 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Էստոնացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 50050–51111 | ||||
Ավտոմոբիլային կոդ | T | ||||
Պաշտոնական կայք | tartu.ee(էստոներեն) | ||||
| |||||
Հին Էստոնիայի Տարբատու ամրոցը[1] հիմնադրվել է հինգերորդ դարում[2]։ Քաղաքի պատմական անուններն են գերմանական Դորպատ Dorpat (13-րդ դարից) և ռուսական Յուրյև (Юрьев, 1030) Դերպտ (Дерпт).