Տեսողության խանգարում
From Wikipedia, the free encyclopedia
Տեսողության խանգարում, հայտնի նաև որպես տեսողական խանգարում կամ տեողության կորուստ, տեսողության այն աստիճանի անկում, որը հնարավոր չէ վերացնել սովորական մեթոդներով՝ դեղորայքային կամ ակնոցի կիրառմամբ[2][3], ինչպես նաև այն դեպքերում, երբ տեսողության նվազում է դիտվում կոնտակտային ոսպնյակ կամ ակնոց կիրարելու անհնարության հետևանքով[2]։ Տեսողության խանգարումներ կարող են տեղի ունենալ տարբեր վնասվածքների, ժառանգական կամ դեգեներատիվ հիվանդությունների հետևանքով։ Այն սահմանվում է որպես տեսողության սրության շտկում 20/40 կամ 20/60 աստիճան[4]։ Կուրություն եզրույթը օգտանգործվում է տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստի դեպքում[4]։ Տեսողության խանգարումները դժվարացնում են ամենօրյա ակտիվությունը[3]։
Տեսողության խանգարում | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 369 |
ՀՄԴ-10 | H54 |
Հաճախություն | 940 միլիոն / 13% (2015)[1] |
Visual impairment Վիքիպահեստում |
Տեսողության խանգարումների հետևանքով կարող են առաջանալ չշտկվող ռեֆրակտիվ սխալներ (43%), կատարակտ (33%) և գլաուկոմա (2%)[5]։ Ռեֆրակտիվ սխալները ընդգրկում են կարճատեսություն, հեռատեսություն, պրեսբիոպիա և աստիգմատիզմ[5]։ Կատարակտը հանդիսանում է կուրության հիմնական պատճառ[5]։ Տեսողական խնդիրներ առաջացնող մնացած հիվանդությունների շարքում են դեղին բծի տարիքային դիստրոֆիան, դիաբետիկ ռետինոպաթիան, եղջերենու պղտորումը, մանկական կուրացումը և մի շարք ինֆեկցիաները[6]։ Տեսողության խանգարումները կարող են առաջանալ ուղեղային որոշ խնդիրների դեպքում՝ կաթվածի, վաղաժամ ծնունդի, վնասվածքների հետևանքով[7]։ Այս դեպքերը հայտնի են որպես կեղևային տեսողության խանգարումներ[7]։ Տեսողության խնդիրների սքրինինգը երեխաների դեպքում կարող է հետագայում բարելավվել տեսողությունը և կրթական նվաճումները[8]։ Մեծահասկների դեպքում ախտանիշների սքրինինգը արդյունաավետ չէ[9]։ Ախտորոշումը կատարվում է աչի զննման արդյունքում[3]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ տեսողության խանգարումների 80 %֊ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել[5]։ Դրանց շարքին են դասվում կատարակտը, օնխոցերկոզը, տրախոման, գլաուկոման, դիաբետիկ ռետինոպաթիան, չշտկվող ռեֆրակտիվ սխալները և մանկական կուրության որոշ ձևերը[10]։ Տեսողական խանգարումներով մեծ թվով հիվանդների դեպքում արդյունավետ են լինում տեսողական վերականգնումն, շրջակա միջավայրի փոփոխությունը և աջակցող սարքերի կիրառումը[3]։
2015 թվականի տվյալների համաձայն 940 միլիոն մարդկանց մոտ գրանցվել է տարբեր աստիճանի տեսողության վատթարացում[1]։ 246 միլիոն մարդ ունի թույլ տեսողություն, իսկ 39 միլիոն մարդ կույր է[5]։ Թույլ տեսողություն ունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է զարգացող երկրներում[5]։ 1990 թվականից տեսողական խանգարումների տոկոսը զգալիորեն նվազել է[5]։ Տեսողական խանգարումների զգալի տնտեսական ծախսերը կապված են ուղղակիորեն բուժման ծախսերի և անուղղակիորեն աշխատելու ունակության նվացման հետ[11]։