Տոռեսի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Տոռեսի նեղուց (իսպ.՝ estrecho de Torres, անգլ.՝ Torres Strait), բաժանում է Նոր Գվինեա կղզին և Ավստրալիայից։ Միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները (համապասխանաբար Կորալյան և Արաֆուրյան ծովերը)։ Լայնությունը ամենանեղ մասում ընդամենը 150 կմ է։ Կան շատ կղզիներ, ժայռեր, խութեր։ Զմռանը հոսանքներն ուղղված են դեպի արևելք, ամռանը՝ արևմուտք, արագությունը՝ մինչև 1 կմ/ժ։ Անվանվել է ի պատիվ իսպանացի ծովագնաց Լուիս Վաես դե Տոռեսի (1560-1614): Հարավում տարածվում է Քեյփ-Յորք թերակղզին, որը ավստրալիական Քվիսլենդ նահանգի ամենահյուսիսային մասն է։ Հյուսիսում է գտնվում Նոր Գվինեան՝ Պապուա պետության Արևմտյան պրովինցիան։
Արագ փաստեր Տոռեսի նեղուց, Երկիր ...
Տոռեսի նեղուց | |
---|---|
en/Torres Strait | |
Տոռեսի նեղուց | |
Երկիր | Ավստրալիա / Պապուա Նոր Գվինեա |
Բաժանում է | Ավստրալիա և Նոր Գվինեա կղզին |
Լայնություն | 150-240[1] կմ |
Ավստրալիա / Պապուա Նոր Գվինեա դեռ չունի տեղորոշման քարտեզներ. |
Փակել