Քիշ (կղզի)
Պարսից ծոցի ավազանին պատկանող փոքր կղզի / From Wikipedia, the free encyclopedia
Քիշ (պարս.՝ کیش), Պարսից ծոցի ավազանին պատկանող փոքր կղզի, գտնվում է Իրանի հարավային մասում՝ Հորմոզգան օսթանում (նահանգում)։ Հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր լողափային հանգստավայրերից մեկը, ամենահայտնին Իրանի զբոսաշրջության համար։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է[2]։
Արագ փաստեր Քիշ, Տեսակ ...
Քիշ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Bandar Lengeh County? |
Երկարություն | 15,45 կմ |
Լայնություն | 7,5 կմ |
Մակերես | 91,5 կմ² |
Բնակչություն | 39 853 մարդ (2016)[1] |
Փակել
2010 թվականին ամերիկյան The New York Times պարբերականը թողարկեց աշխարհի ամենագեղեցիկ և գեղատեսիլ կղզիների թոփ տասնյակը, որտեղ ներառվել էր նաև Քիշը։ Կղզին նաև հանդիսանում է Մերձավոր Արևելքի թոփ 5 ամենագեղեցիկներից մեկը[3]։
Քիշ կղզին ամբողջությամբ շրջապատված է ջրով։ Տարածքը կազմում է 91.5 կմ²[4]։