Օրդուբադի գետ
գետ Ադրբեջանում / From Wikipedia, the free encyclopedia
Օրդուբադի գետ, Որդվատաա գետ, Որդվատի գետ, Որդուարի գետ, Ոդուբաթ, Որտվատի գետ, Օրդուբադ, Օրդուբադու գետ, Օրդուփարա գետ, գետ Արաքսի ձախկողմյան վտաակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի Գողթնասար լեռան հյուսիս–արևմտյան լանջերից և, հոսելով Օրդուբադ քաղաքի միջով, միանում է Արաքսին։ Ունի 19 կմ երկարություն։ Սակավաջուր գետ է։ Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի։ Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որդուար (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Օրդուբադի գետ, Բնութագիր ...
Օրդուբադի գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 19 կմ |
Ավազանի մակերես | 24 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գողթնասար |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 38°53′00″ հս․. լ. 46°00′00″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Գանձակ |
Երկիր | Ադրբեջան |
Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Փակել