Ֆերդինանդ Հոդլեր
շվեյցարացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Հոդլեր (գերմ.՝ Ferdinand Hodler, մարտի 14, 1853(1853-03-14)[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա[4] - մայիսի 19, 1918(1918-05-19)[4][1][2][…], Ժնև, Շվեյցարիա[4]), շվեյցարացի նկարիչ, Մոդեռն ոճի խոշորագույն ներկայացուցիչ։ 1871-1876 թվականներին սովորել է (հիմնականում նաև աշխատել) Ժնևում՝ Բ. Մեննի մոտ։ Ձգտել է մարդկային և տիեզերական կեցության (կամ մարդու և պատմության) միաձուլությունն արտահայտող մասշտաբային, «համամարդկային» թեմաների ստեղծման։ Հոդլերի հասուն շրջանի նկարներին («Գիշեր», 1890 թվական, «Օր», 1898-1900 թվականներ, «Փայտահատ» (1910, բոլորը՝ Գեղարվեստի թանգարան, Բեռն), «Հայացք դեպի անսահմանություն» 1916, Կունստհաուզ, Ցյուրիխ) բնորոշ են կոմպոզիցիոն ռիթմերի պաթետիկ լարվածությունը, բներանգի զուսպ դեկորատիվությունը, որոնք առավել օրգանական բնույթ ունեն նրա մոնումենտալ–դեկորատիվ աշխատանքներում («Ենայի ուսանողների ելույթը 1813-ին», որմնանկար, 1908–09, Համալսարան, Ենա)։
Ֆերդինանդ Հոդլեր Ferdinand Hodler | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1853(1853-03-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռն, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | մայիսի 19, 1918(1918-05-19)[4][1][2][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա[5] |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, դիզայներ, վիմագրող և գծանկարիչ |
Ոճ | մոդեռն և սիմվոլիզմ[6][7] |
Թեմաներ | գեղանկարչություն[8] և սիմվոլիզմ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | The Woodcutter?, La Pointe d'Andey, vallée de l'Arve?, Madame Valentine Godé-Darel malade? և The Patient? |
Ուսուցիչ | Բարթելեմի Մեն |
Աշակերտներ | Käthe Loewenthal? և Stephanie Guerzoni? |
Ներշնչվել է | Գյուստավ Կուրբե[9] և Հանս Հոլբայն Կրտսեր[9] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[10] |
Զավակներ | Հեկտոր Հոդլեր |
ստորագրություն | |
Ferdinand Hodler Վիքիպահեստում |
Ֆերդինանդ Հոդլերն ստեղծել է նաև դիմանկարներ և ալպյան վեհասքանչ տեսարաններով բնանկարներ։