Ֆրանկո Կաուզիո
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկո Կաուզիո (իտալ.՝ Franco Causio, փետրվարի 1, 1949(1949-02-01)[1], Լեչե, Ապուլիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ «Լեչչե» ֆուտբոլային ակումբի սան։ Իտալիայի վեցակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» կազմում, ինչպես նաև 1979 թվականի Իտալիայի գավաթակիր և 1977 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ 1973 թվականին Կաուզիոն «Յուվենտուսի» հետ հասավ մինչև Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչ։ Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն 1982 թվականին։
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 1, 1949(1949-02-01)[1] (75 տարեկան) | ||
Ծննդավայր | Լեչե, Ապուլիա, Իտալիա | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
«А» Սերիայում Ֆրանկոն տարբեր թիմերի կազմում անցկացրել է 460 հանդիպում և դարձել 66 գոլի հեղինակ, «В» Սերիայում՝ 94, «С» սերիայում ՝ 16: Իտալիայի գավաթում կա 113 հանդիպում, չեմպիոնների Գավաթում՝ 23, Գավաթում՝ 7, ՈՒԵՖԱ-ի Գավաթում՝ 49, միջմայրցամաքային Գավաթում՝ 1, երկրների հավաքականները՝ 66։ Ընդհանուր առմամբ Իտալիայում անցկացրել է 829 հանդիպում։
1971 թվականի Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ։