Բան Կի Մուն
From Wikipedia, the free encyclopedia
Բան Կի-Մուն[9] (կորեերեն՝ 반기문, հանջա՝ 潘基文, Կո․ նոր ռոմ․՝ Ban Ki-moon, հունիսի 13, 1944(1944-06-13)[10][11][12][…], Eumseong County, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ), Միավորված Ազգերի Կազմակերպության ութերորդ գլխավոր քարտուղար (2007-2017 թթ.), հաջորդել է Քոֆի Անանին։ Մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ։ 2004 թ.-ի հունվարից մինչ 2006 թ.-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Հարավային Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2006 թ.-ի հոկտեմբերի տասներեքին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2007 թ.-ի հունվարի 1-ից հաջողությամբ փոխարինել է Քոֆի Անանին, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը։
Արագ փաստեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 2007թ. հունվարի 1 - 2017թ. հունվարի 1 ...
Բան Կի Մուն 반기문 潘基文 | ||
| ||
---|---|---|
2007թ. հունվարի 1 - 2017թ. հունվարի 1 | ||
Նախորդող | Քոֆի Անան | |
Հաջորդող | Անտոնիո Գուտեռեշ | |
Կուսակցություն՝ | անկախ | |
Կրթություն՝ | Սեուլի ազգային համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Chungju High School | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | Կորեացի | |
Դավանանք | կոնֆուցիականություն և բուդդայականություն | |
Ծննդյան օր | 1944թ.-ի հունիսի 13 | |
Ծննդավայր | Չունգջու, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա | |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա | |
Ամուսին | Յու Սուն-տաեկ | |
Զավակներ | 3 | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Փակել