Շումեն (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Շումեն (բուլղար․՝ Шумен), Շումլա[2] (թուրքերեն՝ Şumnu, 1950-1965 թվականներին անվանվել է Կոլարովգրադ՝ բուլղար քաղաքական գործիչ Վասիլ Կոլարովի պատվին,), տնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջային, մշակութային կենտրոն Բուլղարիայի հյուսիս-արևելքում, Շումենի մարզի և Շումեն համայնքի վարչական կենտրոնը։ Տարածվել է Պորոյնա գետի երկու ափերին, Վառնա քաղաքից 90 կիլոմետր դեպի արևմուտք։ Համարվում է Բուլղարիայի Հանրապետության մեծությամբ տասներորդ քաղաքը։ 2017 թվականի մարտի 15-ի տվյալներով ունեցել է 85 685 բնակիչ[3]։ Բուլղարիայի ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 76 967[4][5]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շումեն | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մակերես | 136,358 կմ² | ||||
ԲԾՄ | 184 մետր | ||||
Բնակչություն | ▼81 149 մարդ (մարտի 15, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 054 | ||||
Փոստային դասիչ | 9700 | ||||
Պաշտոնական կայք | shumen.bg | ||||
| |||||
Փակել