Շումենի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Շումենի մարզ (բուլղար․՝ Област Шумен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Զբաղեցնում է 3390,2 քառակուսի կիլոմետր տարածք։ Կազմված է 10 համայնքներից։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 194,090[4][5][6]։ Մարզկենտրոնը Շումեն քաղաքն է, որի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս երկաթի դարի ժամանակներում։ Շումենն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։ Քաղաքը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում կառուցված ամրոցը, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի կենտրոնում են գտնվում ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի նաև մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։
- Դրվագ Բուլղարիայի 1300-ամյակի հուշարձանից
- Շումենի բերդը
Շումենի մարզ բուլղար․՝ Област Шумен | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Կարգավիճակ | Բուլղարիայի մարզ |
Մտնում է | Բուլղարիա |
Վարչկենտրոն | Շումեն |
ԲԾՄ | 248 մետր[1] |
Մարզպետ | Պլամեն Ստոիլով |
Բնակչություն | 149 628 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] |
Տարածք | 3389,7 կմ²[3] |
Հիմնադրված է | հունվարի 8, 1999 թ. |
Սահմանակցում է | Սիլիստրայի մարզ և Բուրգասի մարզ |
Ժամային գոտի | DAZD? |
ISO 3166-2 կոդ | BG-27 |
Ավտոմոբիլային կոդ | Н |
sh.government.bg | |