Փարավոնների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
«Փարավոն» տիտղոսը օգտագործվում էր Հին Եգիպտոսի այն տիրակալների համար, որոնք վաղ դինաստիական շրջանում ղեկավարում էին Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Նարմերի կողմից մոտավորապես Ք․ա․ 1200-ական թվականներին։ Չնայած սրան, «Փարավոն» հատուկ տիտղոսը չի օգտագործվել Եգիպտոսի թագավորներին իրենց ժամանակակիցների կողմից դիմելու համար մինչև Մերնեպտայի 19-րդ դինաստիայի իշխանությունը (Ք․ա․1200 թվական)։ Բացի փարավոնի տիտղոսից կար նաև հնագույն Եգիպտոսի արքայական տիտղոս, որը օգտագործում էին եգիպտական թագավորները։ «Փարավոնի» տիտղոսի հետ մեկտեղ գոյություն ուներ եգիպտական թագավորների կողմից օգտագործվող «Հին Եգիպտոսի թագավորական տիտղոսը», որը Հին Եգիպտոսի պատմության ընթացքում մնաց կայուն։
Եգիպտոսը մոտավորապես 2500 տարի շարունակաբար ղեկավարվել է տեղի փարավոնների կողմից, մինչև այն ժամանակները, երբ այն Ք․ա․. 8-րդ դարում նվաճվեց Քուշի թագավորության կողմից, որի ղեկավարները նույնպես որդեգրեցին փարավոնական ավանդական տիտղոսը։ Քուշիթի նվաճումից հետո, Եգիպտոսը՝ մինչև Աքեմենյան կայսրության կողմից նվաճվելը (նրանք նույնպես ընդունել և կիրառում էին «Փարավոնի» տիտղոսը), անկախ կառավարման անցնելու ևս մեկ շրջան թևակոխեց։ Եգիպտոսի վերջին փարավոնը Նեկտանեբո Երկրորդն էր, ով զբաղեցրեց այդ տիտղոսը մինչև Աքեմենյանների 2-րդ անգամ Եգիպտոսի գրավելը։
Եգիպտոսը դադարեց գտնվել Աքեմենյան տիրապետության տակ Ք․ա․ 332 թվականին՝ Ալեքսանդր Մեծի նվաճման շնորհիվ, դրանից հետո այն ղեկավարվում էր Պտղոմեական դինաստիայի հելլենական փարավոնների կողմից։ Եգիպտոսը դադարեց անկախ լինել, երբ այն Ք․ա․ 30 թվականին դարձավ Հռոմի նահանգ։ Եգիպտոսում Օգոստոսը և հռոմեական կայսրերը օգտագործում էին «Փարավոնի» տիտղոսը, մինչև Մաքսիմինուս Դայայի թագավորության ավարտը (314 թվականը)։
Փարավոնների այս ցանկում ներկայացված ամսաթվերը մոտավոր են։ Մեծ մասամբ դրանք հիմնված են հնագույն Եգիպտոսի ժամանակագրական տվայների վրա[1]։
Փարավոնների նորագույն ցանկը հիմնված է պատմական գրառումների վրա, որտեղ ներառված է հնագույն եգիպտական թագավորների ցանկը և հետագա պատմությունները, ինչպիսին է Մանետոս Էյջիպշիկան։ Ինչ վերաբերում է հնագույն աղբյուրներին, եգիպտագետները և պատմաբանները զգույշության կոչ են անում, այդ աղբյուրների ճշգրտությունն ու ամբողջականությունը պահպանելու համար[2]։ Լրացուցւչ խնդիր է այն, որ թագավորների այդ ցուցակները հաճախ վնասվում են կամ էլ չեն համընկնում մեկը մյուսի հետ։