Nirvana
From Wikipedia, the free encyclopedia
Նիրվանա (МФА։ [nɪɹˈvɑnə]), ամերիկյան ռոք խումբ, ստեղծված կիթառահար և վոկալիստ Կուրտ Քոբեյնի, բասսիստ Քրիստ Նովոսելիչի կողմից 1987 թվականին Աբերդինում։ Նիրվանան փոխել է մի քանի հարվածահար, որոնցից հիմնական կազմի մեջ մտավ Դեյվ Գրոլ-ը 1990 թվականին։ Նրանց առաջին ալբոմը «Bleach»-ն էր, որը թողարկվեց 1989 թվականին։ Խմբին ճանաչում բերեց Smells Like Teen Spirit երգը, որը երկրորդ Nevermind ալբոմից է։ Խումբը թողարկել է երեք ստուդիական ալբոմ «Bleach» (1989), «Nevermind» (1991), «In Utero» (1993)։ Խումբը նաև թողարկել է երկու կենդանի կատարմամբ ալբոմներ. «MTV Umplugged» (1994), «From the muddy bunks of Whishkah» (1996) և «Live at the Reading» (2009)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիրվանա (այլ կիրառումներ)
Նիրվանա | |
---|---|
Նիրվանան 1992 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Nirvana |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | գրանջ, ալտերնատիվ ռոք[1] |
Գործունեություն | 1987 - 1994 |
Լեյբլ | Sub Pop Records DGC Records |
Կապված | Fecal Matter
Flipper Melvins Sweet 75 Queens of the Stone Age Them Crooked Vultures |
Պարգևներ | |
Կայք | nirvana.com |
Նախկին անդամներ | |
Ահարոն Բուրկհարդ | |
Nirvana (musical group) Վիքիպահեստում |
Կարճ ժամանակ անց խմբի վառ պատմությունը ընդհատվեց՝ 1994 թվականի ապրիլի 5-ին Կուրտ Քոբեյնի մահով, բայց հաջորդ տարիներին խմբի համբավը բավականին բարձրացավ։