Smells Like Teen Spirit
From Wikipedia, the free encyclopedia
«Smells Like Teen Spirit», ամերիկյան Nirvana խմբի երգը Nevermind ալբոմից։ Գրվել է Կուրտ Քոբեյնի, Քրիստ Նովոսելիչի և Դեյվ Գրոլի կողմից, պրոդյուսերն է Բուտչ Վիգը։
«Smells like teen spirit» | ||||
---|---|---|---|---|
Nirvana-ի սինգլը | ||||
«Nevermind» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 10, 1991 | |||
Ֆորմատ | Կասետա, CD, Ձայնապնակ, LP | |||
Ձայնագրված | մայիս, 1991 | |||
Ժանր | Գրանջ | |||
Երգահան | Կուրտ Քոբեյն, Դեյվ Գրոլ, Քրիստ Նովոսելիչ | |||
Տևողություն | 5:01 (ալբոմային տարբերակ) 4:30 (սինգլ) | |||
Լեյբլ | DGC | |||
Պրոդյուսեր | Բուտչ Վիգ | |||
Nirvana-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Smells Like Teen Spirit»-ի անսպասելի հաջողության շնորհիվ Nevermind ալբոմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը 1992 թվականի բազմաթիվ հիթ-շքերթներում։ «Smells Like Teen Spirit»-ը Nirvana խմբի առաջին և ամենահայտնի հիթերից մեկն էր։ Այն հասավ վեցերորդ հորիզոնականին «Billboard Hot 100»-ում, իններորդ հորիզոնականին՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում, 1991-ին և 1992-ին զբաղեցրեց բարձր հորիզոնականներ ամբողջ աշխարհի հիթ-շքերթներում։
2012 թվականի դեկտեմբերին Last.fm պորտալը «Smells Like Teen Spirit»-ը անվանեց լավագույն ստեգծագործությունը 10 տարվա սքորբլինգի ընթացքում[1]։ NME ամսագիրը այս երգը առաջին հորիզոնականում դրեց իր «Բոլոր ժամանակների 500 լավագույն ստեղծագործություն» ցուցակում[2]։
«Smells Like Teen Spirit»-ը ստացավ երկու մրցանակ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությանը իր տեսահոլովակի համար, որը հեռուստատեսությունում մեծ հանրաճանաչություն ուներ։ Երգը դարձավ «X սերունդ»-ի հիմնը, սակայն խումբը անհարմարավետություն էր զգում հաջողության և ուշադրության պատճառով, որ նրանք ստացան։ Տարիներ անց քննադատները շարունակում են այն անվանել բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը[3]։