Նվեր Սաֆարյան
հայ ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր / From Wikipedia, the free encyclopedia
Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 23, 1907(1907-10-23), Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 1982(1982-09-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Նվեր Սաֆարյան, Ծննդավայր ...
Նվեր Սաֆարյան | |
---|---|
հոկտեմբերի 23, 1907(1907-10-23) - սեպտեմբերի 28, 1982(1982-09-28) (74 տարեկան) | |
Ծննդավայր | Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | 295th Motor Rifle Division? և 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ, Q4329634?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կովկասի ճակատամարտ, Battle of Rostov?, Դոնբասի ռազմական գործողություն, Novorossiysk landing operation?, Ղրիմի օպերացիա, Լվով-Սանդոմեժ օպերացիա, Պրահայի օպերացիա և Բեռլինի ճակատամարտ |
Պարգևներ |
Փակել