Պիետրո Բեմբո
From Wikipedia, the free encyclopedia
Պիետրո Բեմբո (իտալ.՝ Pietro Bembo, լատին․՝ Petrus Bembus, մայիսի 20, 1470[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2] - հունվարի 19, 1547, Հռոմ, Պապական մարզ[3][2]), իտալացի գրող, պատմաբան, լատիներեն լեզվի և ոճի տեսաբան։ 1539 թվականից՝ կարդինալ։
Արագ փաստեր Պիետրո Բեմբո իտալ.՝ Pietro Bembo, Ծնվել է ...
Պիետրո Բեմբո իտալ.՝ Pietro Bembo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1470[1][2] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3][2] |
Մահացել է | հունվարի 19, 1547 (76 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[3][2] |
Գերեզման | Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Երկեր | Gli Asolani?, Prose nelle quali si ragiona della volgar lingua?, De Aetna? և Rime? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, թարգմանիչ, ակնարկագիր, կաթոլիկ քահանա, մարդասեր, բանասեր, scholar, քահանա, արձակագիր և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնողներ | հայր՝ Բեռնարդո Բեմբո |
Զբաղեցրած պաշտոններ | կարդինալ և Կարդինալների քոլեջ կամերլենգո |
Pietro Bembo Վիքիպահեստում |
Փակել
Բեմբոյի երկերի համար հիմք են ծառայել Ցիցերոնի, Բոկաչչոյի և Պետրարկայի ստեղծագործական ավանդները։ Ճանաչվել է սիրո մասին «Ազոլանական զրույցներ» (1505) գրքով։ Արժեքավոր գործերից է իտալերենի լեզվա–ոճական առանձնահատկությունների, տաղաչափության և նորմատիվ քերականության հիմունքներին վերաբերող «Արձակ դատողություն ժողովրդական լեզվի մասին» (1525) աշխատությունը։ Կողմնակից է եղել ազգային գրական լեզվին։ 12 գրքով գրել է Վենետիկի 1487– 1513 թթ․ պատմությունը (լատիներեն, հրտ․ 1551) և թարգմանել է իտալերենի։