Տասնյոթերորդ արքայատոհմ
Հին Եգիպտական արքայատոհմ / From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտոսի տասնյոթերորդ արքայատոհմ (անգլ.՝ Seventeenth Dynasty of Egypt, երբեմն գրվում է Արքայատոհմ XVII, ինչպես նաև՝ 17-րդ արքայատոհմ կամ Արքայատոհմ 17), եգիպտական երկրորդ անցումային դարաշրջանի երրորդ արքայատոհմ։ Տասնյոթերորդ արքայատոհմը թվագրվում է մ․թ․ա․ մոտավորապես 1580 - 1550 թվականներով[1]։ Դրա՝ հիմնականում թեբեյան ղեկավարները տասնհինգերորդ արքայատոհմի հիքսոսների ժամանակակիցներն էին, իսկ նրանց հաջորդել է նույնպես Թեբեում բնակված տասնվեցերորդ արքայատոհմը։
Տասնյոթերորդ արքայատոհմ | |
---|---|
Տեսակ | եգիպտական արքայատոհմ |
Ծագում | Sixteenth Dynasty of Egypt? |
Հիմնում | մ. թ. ա. 1580 |
Ավարտ | մ. թ. ա. 1550 |
2012 թվականի մարտին Կառնակում գտնվող Ամոնի տաճարի կրաքարե դուռն ուսումնասիրող ֆրանսիացի հնագետները Սենախտենրա անունով հիերոգլիֆներ են հայտնաբերել՝ առաջին վկայությունն այդ թագավորի մասին[2]։
Արքայատոհմի վերջին երկու փարավոնները դեմ էին Եգիպտոսում հիքսոսների տիրապետությանը և նախաձեռնել են պատերազմ, որը Եգիպտոսը կազատեր հիքսոս արքաներից՝ հիմք դնելով միասնական կառավարման ժամանակաշրջանին՝ նոր թագավորությանը։
Տասնյոթերորդ արքայատոհմի վերջին փարավոն Սեկենենրե Տաա II-ի որդի Կամոսը եղել է տասնութերորդ արքայատոհմի առաջին փարավոն Ահմոս I-ի եղբայրը։