Արգանդի վզիկի քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Արգանդի վզիկի քաղցկեղ՝ արգանդի վզիկից առաջացող քաղցկեղ[1]։ Պատճառը բջիջների ոչ նորմալ աճելու ունակությունն է, որը տարածվում է մարմնի այլ մասեր[2]։ Վաղ փուլերում ախտանիշներ չկան[1]։ Ավելի ուշ առաջանում է հեշտոցային արյունահոսություն, ցավ կոնքի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ[1]։ Սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը կարող է լուրջ ախտաբանության մասին չխոսել, բայց նաև կարող է լինել վզիկի քաղցկեղի առկայության նշան[3]։
Արգանդի վզիկի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Cervical cancer Վիքիպահեստում |
Դեպքերի 90%-ում պատճառը համարվում է մարդու պապիլոմավիրուսը[4][5], այնուամենայնիվ, շատ մարդիկ, ովքեր ունեցել են վիրուսը, չի զարգացել վզիկի քաղցկեղ[6][7]։ Այլ ռիսկի գործոններից են ծխելը, թույլ իմունային համակարգը, հակաբեղմնավորիչ պրեպարատները, վաղ տարիքում սեռական հարաբերություն սկսելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ փոխելը, բայց դրանք քիչ կարևոր են[1][8]։ Վզիկի քաղցկեղը սովորաբար զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունները հիման վրա՝ 10-20 տարվա ընթացքում[6]։ Դեպքերի 90%-ը տափակ բջջային կարցինոմա է, 10%-ը ադենոկարցինոմա և փոքր մասը այլ տեսակներ[8]։ Ախտորոշումը կատարվում է վզիկի սկիրնիգի, այնուհետև կենսազննման միջոցով[1]։ Հետագայում կիրառում են տեսապատկերման եղանակները ուռուցքի տարածվածությունը որոշելու համար[1]։
Մարդու պապիլոմա վիրուսի պատվաստանյութը 90% դեպքերում պաշտպանում է արգանդի վզիկի քաղցկեղից[9][10][11]։ Այնուամենայնիվ, ռիսկը առկա է և ուղեցույցները խորհուրդ են տալիս շարունակել պարբերական պապ տեստերը[9]։ Այլ կանխարգելման եղանակներ են՝ ունենալ քիչ սեռական զուգընկերներ և կիրառել պահպանակներ[12]։ Վզիկի քաղցկեղի սկրինինգը պապ տեստերով կամ քացախաթթվի կիրառումը հնարավորություն է տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և վաղ սկսել բուժումը, նախքան քաղցկեղի առաջացումը[13]։ Բուժումը ներառում է վիրահատություն, քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա[1]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը կազմում է 68%[14]։ Ամեն դեպքում արդյունավետությունը կախված է հայտնաբերման ժամկետից[8]։
Ամբողջ աշխարհում վզիկային քաղցկեղը համարվում է ուռուցքների 4-րդ ամենահաճախ հանդիպող պատճառը և կանանց մոտ 4-րդ ամենահաճախ հանդիպող մահվան պատճառը[6]։ 2012 թվականին հայտնաբերվել է 5280,000 դեպք, 266,000 մահվան դեպքով[6]։ Ոռուցքներից մահացության 8%-ն է կազմում[15]։ Մոտ 70% հանդիպում է զարգացող երկրներում և դրսևորում է 90% մահացություն[6][16]։ Տնտեսապես ցածր զարգացած երկրներում այն մահվան ամենահաճախ հանդիպող պատճառներից է[13]։ Զարգացած երկրներում սկրինինգի կիրառման շնորհիվ բավականին նվազել է վզիկային քաղցկեղի հանդիպման հաճախականությունը[17]։ Ըստ հետազոտությունների, ամենահայտնի անմահ բջիջների սերունդը, որը հայտնի է HeLa անունով, առաջացել է Հենրիետա Լաքսի անունը կրող կնոջ վզիկի ուռուցքային բջիջներից[18]։