Բենքսի
From Wikipedia, the free encyclopedia
Բենքսի (անգլ.՝ Banksy), անգլիացի անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարչի, քաղաքական գործչի, ռեժիսորի մականունն է, որը թաքցնում է իր ինքնությունը։ Գոյություն ունեն ենթադրություններ, որ շվեյցարացի նկարիչ (Maître de Casson) Մաիտր դե Կասոնը կարող է լինել Բենքսի[5]։ Maître de Casson- ը հերքում է դա իր կայքում[6]։ Նրա կենսագրության վերաբերյալ բազմաթիվ վեճեր են գնում։ Վարկածները հիմնված են փողոցային տեսախցիկներից ստացված տեսագրությունների վրա։ Համաձայն այդ վարկածների՝ նա ծնվել է Միացյալ Թագավորությունում Ստրոուկի շրջակայքում 1974 թ. և նրա իրական անունը՝ Ռոբերտ, կամ Ռոբին Բենկս, կամ Ռոբին Գանինգհեմ է։
Բենքսի | |
---|---|
Ի ծնե | անհայտ |
Կեղծանուն | Banksy |
Ծնվել է | ենթդ․ հուլիսի 28, 1974(1974-07-28)[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, քաղաքական ակտիվիստ, artivist, գրող, քանդակագործ, graffiti artist, ներդրումային ակտիվիստ, muralist և փողոցային կատարող |
Ոճ | ժամանակակից արվեստ[2][3] |
Ժանր | հանրային արվեստ[4], social-artistic project?[4], սթրիտ արտ, Գրաֆիտի և քանդակագործություն |
Թեմաներ | սթրիտ արտ, Bristol underground scene?, social commentary? և Գրաֆիտի |
Ուշագրավ աշխատանքներ | Մեկ ազգ տեսահսկողության տակ, Ստրկական աշխատանք, Love is in the Bin? և Ելք նվերների խանութով |
Պարգևներ | |
Կայք | banksy.co.uk(անգլ.) |
ստորագրություն | |
Banksy Վիքիպահեստում |
Նա հաճախ նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա նկարները հաճախ ունեն քաղաքական նրբերանգ, պատերազմի կամ այլ արդիական թեմաների և իրադարձությունների մասին են։ Նրա երգիծական փողոցային արվեստը և միտքը բորբոքող նկարները համատեղում են սև հումորն ու գրաֆիտին։