Ճանապարհորդություն դեպի Լուսին
From Wikipedia, the free encyclopedia
Ճանապարհորդություն դեպի Լուսին, համր ֆիլմ է, որի ռեժիսորը Ժորժ Մելիեսն է։ Ոգեշնչված է բազմաթիվ աղբյուրներից, որոնցից են Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի Լուսին» և «Լուսնի շուրջը» վեպերը։ Ֆիլմը մի խումբ տիեզերագնացների մասին է, ովքեր ճանապարհորդում են դեպի Լուսին ինքնագնաց թնդանոթի պարկուճում, հետազոտում են լուսնի մակերևույթը, փախչում ընդհատկյա Սելենեների (լուսային բնակիչներ) խմբից և վերադառնում են Երկիր մոլորակ գերի վերցված Սելենեի հետ։ Այն ընդգրկում է ֆրանսիական թատրոնի դերասանների անսամբլը՝ Մելիեսի գլխավորությամբ, ով խաղում է գլխավոր կերպարին՝ Պրոֆեսոր Բարբենֆուիլիսին։ Ֆիլմը բացահայտորեն նկարված է թատերական ոճով, ինչի համար էլ Մելիեսը դարձավ հայտնի։
Ճանապարհորդություն դեպի Լուսին ֆր.՝ Le Voyage dans la Lune | |
---|---|
Անվանաքարտ | |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1], վեպի էկրանավորում[1], համր կինո[1] և կինոկատակերգություն |
Հիմք | Երկրից դեպի Լուսին[2], Լուսնի շուրջը և Առաջին մարդը լուսնի վրա[1] |
Թվական | սեպտեմբերի 1, 1902[3] և հոկտեմբերի 4, 1902[3] |
Պրեմիերա | 1 Սեպտեմբերի 1902 (1902-09-01) (France) 4 Հոկտեմբերի 1902 (1902-10-04) (U.S.) |
Լեզու | Համր |
Ռեժիսոր | Ժորժ Մելիես |
Պրոդյուսեր | Ժորժ Մելիես |
Սցենարի հեղինակ | Ժորժ Մելիես |
Դերակատարներ | * Ժորժ Մելիես * Բլյոտե Բերնոն * Ֆրանսու Լալեմենտ * Հենրի Դելանոյ |
Օպերատոր | * Théophile Michault * Lucien Tainguy |
Երաժշտություն | Ժորժ Մելիես |
Մոնտաժ | Ժորժ Մելիես |
Պատմվածքի վայր | Լուսին |
Կինոընկերություն | Star Film Company |
Տևողություն | * 260 մետր/845 feet * 18 րոպե (12 կադր/վ) * 16 րոպե (14 կադր/վ)[4] |
Բյուջե | Կաղապար:$10,000 |
Տեղայնացնող | Երկրից դեպի լուսին և Լուսնի շուրջը ըստ Ժյուլ Վեռն-ի |
Le voyage dans la lune (film) Վիքիպահեստում |
Ֆիլմը միջազգայնորեն հաջողություն ունեցավ, և անօրինական կերպով ադապտացվեց այլ ստուդիաների կողմից՝ հատկապես Միացյալ Նահանգներում։ Նրա անսովոր երկարությունը, ճոխ արտադրությունը, նորարարական հատուկ էֆեկտները և պատմելու վրա դրված շեշտադրումը նշանակալիորեն ազդեցություն թողեցին այլ կինոգործիչների և ընդհանրապես պատմողական ֆիլմի զարգացման վրա։ Մասնագետները մեկնաբանել են ֆիլմի պատաֆիզիկական և իմպերիալիստական երգիծանքի լայնածավալ օգտագործումը, ինչպես նաև իր լայն ազդեցությունը ապագա կինոգործիչների վրա և դրա գեղարվեստական նշանակությունը ֆրանսիական թատերական հեքիաթային ոճի ավանդույթում։ Չնայած նրան, որ ֆիլմը անհետացավ անորոշության մեջ Մելիեսի պաշտոնաթողումից հետո, այն վերագտնվեց շուրջ 1930-ականներին, երբ Մելիեսի կարևորությունը կինոյի պատմության մեջ սկսում էր ճանաչվել ֆիլմասերների կողմից։ Ձեռքով գունավորված բնօրինակի տպագրությունը հայտնաբերվել է 1993 թ.-ին և վերականգնվել է 2011 թ.-ին։
The Village Voice-ը «Ճանապարհորդություն դեպի Լուսին»-ն անվանել է 20-րդ դարի 100 լավագույն ֆիլմերից 84-րդը։ Ֆիլմը մնում է ամենահայնտնին Մելիեսի ստեղծած հարյուրավոր ֆիլմերի ցանկում և այն պահը, երբ պարկուճը վայրէջք է կատարում լուսնի աչքի մեջ, մնում է ամենից խորհրդանշական և հաճախակի հիշատակված պատկերը կինոթատրոնի պատմության մեջ։ Այն լայնորեն դիտվում է, որպես ֆանտաստիկ ֆիլմի ամենավաղ օրինակը և ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը կինոպատմության մեջ։