DC-ի ընդլայնված տիեզերք
From Wikipedia, the free encyclopedia
DC-ի ընդլայնված տիեզերք (անգլ.՝ DC Extended Universe (DCEU)), ոչ պաշտոնական անուն, որը վերաբերվում է DC Comics-ի կողմից հրատարակված կոմքիսների վրա հիմնված կինեմատոգրաֆիական տիեզերքին, որը թողարկվում է Warner Bros. Pictures-ի կողմից։ Ֆիլմերի արտադրությունները սկսվել են 2011 թվականից։ Ֆիլմաշարը համաշխարհային տոմսարկղերի շահույթով վաստակել է ավելի քան 3 միլիարդ դոլար և համարվում է տասնչորսերորդ, ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմաշարը։
DC-ի ընդլայնված տիեզերք անգլ.՝ DC Extended Universe | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սուպերհերոսական ֆանտաստիկա |
Հիմք | DC Universe[1] |
Թվական | 2013 |
Ռեժիսոր | Ջեյմս Գան |
Պրոդյուսեր | DC Studios |
Սցենարի հեղինակ | Դևիդ Գոյեր |
Կինոընկերություն | DC Studios |
DC Extended Universe Վիքիպահեստում |
Ֆիլմերը հիմնականում պարունակում են մեծ դերասանական անձնակազմեր։ Դերակատարներից են` Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Գալ Գադոտը, Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան, Ռեյ Ֆիշերը և այլք։ 2016 թվականի մայիսից Ջեոֆ Ջոնսը և Warner Bros.-ի գործադիր փոխնախագահ Ջոն Բերգը ղեկավարում են DC-ի ֆիլմերի բաժինը։ 2018 թվականին DC-ի ֆիլմերի ղեկավար նշանակվել է Ուոլթեր Համադան։
DCEU-ի առաջին ֆիլմը եղել է «Պողպատե մարդը» (2013) ֆիլմը, դրանից հետո «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016), «Ինքնասպանների ջոկատ» (2016), «Հրաշք կին» (2017), «Արդարության լիգա» (2017) , «Ակվամեն» (2018) , «Շազամ» (2019), «Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին» (2020), «Հրաշք կին 1984» (2020), «Ինքնասպանների ջոկատ» (2021), Բեթմեն (2021) ֆիլմերը։ 2020 թվականին նախատեսված է թողարկել «Կիբօրգ», և «Կանաչ լապտերների կորպուսը» ֆիլմերը։ Այլ ծրագրեր գտնվում են զարգացման տարբեր փուլերում։