EXID
From Wikipedia, the free encyclopedia
EXID (Էքս-այ-դի (հանգըլ՝ 이엑스아이디) Exceed in Dreaming բառակապակցության հապավումը[1]), հարավկորեական կանացի խումբ, որը առաջելույթ է ունեցել Shinsadong Tiger հովանավորության ներքո, որը հայտնի հարավկորեական հիթմեյքեր ու կոմպոզիտոր է։
EXID | |
---|---|
STV THE SHOW, 2014 թվականի դեկտեմբեր Ձախից աջ. Հանի, Հյորին, Չոնհվա, LE, Սոլջի | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 이엑스아이디 |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2012 (2012)–այժմ (այժմ) |
Լեյբլ | AB Ent. Gamgak Ent. Yedang Ent. Banana Project LOEN Sony Music |
Կապված | C-Clown, Shinsadong Tiger |
Անդամներ | |
Հանի Հյորին Չոնհվա LE Սոլջի | |
Նախկին անդամներ | |
Յուջի (Yuji) Դամի(Dami) Հերյոն(Haeryung) | |
EXID Վիքիպահեստում |
Խումբը կազմավորվել է 2011 թվականին և կոչվել է WT («Who’s That?»-ի հապավումը («Ո՞վ է դա»)), սակայն անունը փոխեցին EXID առաջելույթից մի քանի ամիս անց։
EXID-ը իր շուրջ մեծ ուշադրություն է գրավել 2014 թվականի հոկտեմբերին, երբ Հանիի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է երկրպագուների կողմից «Up & Down» երգով ելույթներից մեկի ժամանակ, Youtube կայքում դարձավ վիրուսային։
Հոկտեմբերի 21-ին «Up & Down» սինգլը վերադառնում է կորեական հիթ-շքերթներ, հայտնվելով 24-րդ հորիզոնականում։ Հաջորդ շաբաթ այն արդեն 14-րդ, իսկ հաջորդ շաբաթ արդեն 11-րդ հորիզոնականում էր[2], արդյունքում հասնելով կորեական թվային հիթ-շքերթների 1-ին հորիզոնականին[3]։ 2015 թվականի նոյեմբերին տեսահոլովակի դիտումների թիվը, բերելով խմբին մեծ հայտնիություն, ունեցավ արդեն 17 միլիոնի[4]։