Ագնի յոգա
From Wikipedia, the free encyclopedia
Ագնի յոգա կամ Կենդանի էթիկա, սինկրետիկ[1][2] Կրոնա-փիլիսոփայական[1][3] ուսմունք[4], որը միավորում է արևմտյան Օկուլտա-թեոսոֆյան ավանդույթները[5] և Արևելքի Էզոթերիզմը[5][6][7]։
Ուսմունքի հիմնադիրներն են Նիկոլայ Ռերիխն ու Ելենա Ռերիխը։ Ուսմունքն առաջին անգամ հրատարակվել է 1924-38 թվականներին գրքերի շարքով՝ առանց հեղինակի նշման[8]։ Կենդանի Էթիկայի հիմնական աղբյուրը նույնն է, ինչ որ Ելենա Բլավատսկայայի Գաղտնի դոկտրինը, որի թարգմանիչը Ելենա Ռերիխն[9] է։
Ըստ Ելենա Ռերիխի պնդման՝ Կենդանի Էթիկա ուսմունքը ծագել է «Մեծ Ուսուցչի» ( թեոսոֆյանների շրջանում հայտնի Մահաթմա Մորիա անվամբ) հետ «զրույցների» գործընթացում[1][5], որի համար օգտագործվել է այսպես ասած Ավտոմատացված գրությունը[1][10][11], իսկ հետագա գրությունները ստացվել են պայծառալսության միջոցով[10][12], որով իբր օժտված էր Ելենա Ռերիխը։ Ավելի ուշ նա պնդում է, որ ինքը չի օգտագործել ավտոմատացված գիրը «Մեծ Ուսուցչի» հետ զրուցելու համար[13]։ Ռերիխները պնդում են, որ «Մեծ Ուսուցչի» հետ շփումը եղել է 1920-1940 թվականներին[3]։ Հարցը այն մարդու գոյության մասին, որին կարելի է նույնացնել Մահաթմա Մորիայի հետ, մինչ այժմ մնում է վիճելի[14][15]։ Գրերի ստեղծման սկզբնական փուլում մասնակցում էր Ռերիխների ողջ ընտանիքը[10]։ Ագնի յոգա ուսմունքի հիմնական կառուցվածքն իրենից ներկայացնում է 14 գիրք՝ գրված Ռերիխների կողմից՝ որպես այդ զրույցների գրառումներ։ Նրանցից վերջինը «Վերերկրյա»-ն, առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին։
Ռերիխների կրոնա-փիլիսոփայական գաղափարները հանգեցրին շատ երկրներում միությունների ու կազմակերպությունների ստեղծման, որոնց գործունեությունը հիմնված էր Ռերիխների ընտանիքի մշակութային ժառանգության վրա[16]։
Իր գերիշխող ուղղվածությամբ Ռերիխյան շարժումը դա Նոր կրոնական շարժում է[17][18][19][20][21][22], որի կրոնա-փիլիսոփայական հիմքը համարվում է Կենդանի Էթիկան[20]։ Կենդանի Էթիկայի հետևորդների մի մասը մերժում են ուսմունքը որպես կրոնական դասակարգումը[23]։
Հետազոտողները Կենդանի Էթիկան համարում են Նոր դարաշրջանի ուսմունք[24][25]։ Ուսմունքը ծառայեց նաև Ռուսաստանում «Նոր դարաշրջանի» տարբեր հոսանքների ձևավորման ինքնատիպ հիմք[20], թեև այդ հոսանքների մեծ մասը ընդունեցին Կենդանի էթիկայի գաղափարները ձևականորեն և ինքնակամ մեկնաբանությամբ[20]։