Ելենա Ռերիխ
From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Իվանովնա Ռերիխ (ծննդյամբ՝ Շապոշնիկովա (հունվարի 31 (փետրվարի 12), 1879[1][2] կամ փետրվարի 12, 1879(1879-02-12)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 5, 1955(1955-10-05)[1][2], Կալիմպոնգ, Darjeeling district, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[3]), ռուս կրոնական փիլիսոփա[4] (որոշ աղբյուրներում՝ Փիլիսոփա[5] կամ էզոթերիկ փիլիսոփա[6]), գրող, հասարակական գործիչ։
Ելենա Իվանովնա Ռերիխ Елена Ивановна Рерих | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31 (փետրվարի 12), 1879[1][2] կամ փետրվարի 12, 1879(1879-02-12)[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1955(1955-10-05)[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կալիմպոնգ, Darjeeling district, Ջալպաիգուրի, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, թարգմանչուհի, փիլիսոփա, գրող և esotericist |
Գործունեություն | Կրոնական փիլիսոփայություն |
Ամուսին | Նիկոլայ Ռերիխ |
Ծնողներ | Իվան և Եկատերինա Շապոշնիկովներ |
Երեխաներ | Յուրի Ռերիխ, Սվյատոսլավ Ռերիխ |
Helena Roerich Վիքիպահեստում |
Պնդում էր, որ պայծառալսության մեթոդով ստացել է ուղերձ Մահաթմա Մորիայից[7]։ Ելենա Ռերիխի օրագրի գրությունների հիման վրա լույս է տեսել «Կենդանի էթիկա» գրքերի շարքը Կրոնա-փիլիսոփայական ուսմունքի մասին («Ագնի յոգա (Կենդանի էթիկա)»)[8]։
«Բուդդայականության հիմունքներ» գրքի հեղինակն է, ռուսերեն է թարգմանել Ելենա Բլավատսկայայի Գաղտնի դոկտրինի երկու հատորները, ինչպես նաև՝ ընտրյալները Մահաթմաների նամակներից («Արևելքի գավաթը»)։ Ելենա Ռերիխի Ագնի յոգայում շարադրած գաղափարները մեծ ազդեցություն ունեցան Ռուսաստանում (New Age) Նոր դարաշրջանի կազմավորման վրա[9]։
Նիկոլայ Ռերիխի կինն է, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում Նիկոլայ Ռերիխի ղեկավարությամբ ծավալած մշակութա-լուսավորչական գործունեության կազմակերպիչն ու մասնակիցը։ 1924—1928 թվականներին Կենտրոնական Ասիայում դժվարամատչելի ու քիչ ուսումնասիրված շրջաններում Նիկոլայ Ռերիխի կազմակերպած գիտարշավների մասնակիցը, Հնդկաստանում Հիմալայան հետազոտությունների «Ուրուսվաթի» ինստիտուտի, ինչպես նաև նյու-Յորքում Նիկոլայ Ռերիխի թանգարանի պատվավոր պրեզիդենտն ու հիմնադիրը։ Երկու որդիներ՝ Յուրի և Սվյատոսլավ Ռերիխների մայրը։