Բերքշիր Հեթուեյը ամերիկյան բազմազգ կոնգլորմերատ հոլդինգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Օմահայում, Նեբրասկա, Միացյալ Նահանգներ։ Ընկերությանն են ամբողջովին պատկանում GEICO, BNSF Railway, Lubrizol, Dairy Queen, Fruit of the Loom, Helzberg Diamonds, FlightSafety International և Netjets ընկերությունները, Kraft Heinz Company ընկերության 26 տոկոսը, Mars ընկերության մի մասը, որի չափը չի հայտարարված, նշանակալից ոչ մեծամասնական տոկոսներ American Express, The Coca-Cola Company, Wells Fargo, IBM և Restaurant Brands International ընկերություններ։ Ընկերությունը ապահովել է միջինում 19,7 տոկոս աճ իր բաժնետերերի համար անցած 49 տարիների ընթացքում (համեմատության համար S&P 500-ը դիվիդենտներով ունեցել է միայն 9,8 տոկոսի տարեկան աճ նշված ժամանակահատվածի համար), ունենալով կապիտալի մեծ քանակություն և նվազագույն պարտք։
Արագ փաստեր Բերքշիր Հեթուեյ, Տեսակ ...
Բերքշիր Հեթուեյ |
---|
|
|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հոլդինգային ընկերություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
---|
Անվանված է ի պատիվ | Berkshire Fine Spinning Associates? և Hathaway Mills? |
---|
Հիմնադրված է | 1955, 1839[1] և հունիսի 16, 1998 |
---|
Հիմնադիր | Oliver Chace? |
---|
Վայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ[2] |
---|
Տնօրեն | Ուորեն Բաֆեթ[3] |
---|
Արդյունաբերություն | կոնգլոմերատ, ապահովագրություն և ավիացիոն արդյունաբերություն |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▲874 մլրդ $ (2020)[4] |
---|
Հասույթ | ▲364 մլրդ $ (2023)[5] |
---|
Աշխատողների թիվ | ▼360 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[4] |
---|
Դուստր ընկերություններ | GEICO?[6], NetJets?[6], Berkshire Hathaway Energy?[6], Marmon Group?[6], Central States Indemnity?[6], Berkshire Hathaway GUARD Insurance Companies?[6], General Re Corporation?[6], Medical Protective?[6], National Indemnity Company?[6], Acme Brick?[6], Ben Bridge Jeweler?[6], Benjamin Moore & Co.?[6], Borsheim's Fine Jewelry?[6], Burlington Northern Santa Fe Corporation?[6], The Buffalo News?[6], Business Wire?[6], Clayton Homes?[6], Pilot Flying J?, FlightSafety International?, Dairy Queen?, Brooks Sports? և Scott Fetzer Company? |
---|
Սեփականատեր | Ուորեն Բաֆեթ[7], Չարլի Մանգեր, David Gottesman?, Բիլ Գեյթս և Fidelity Investments |
---|
Կայք | berkshirehathaway.com(անգլ.) |
---|
Բորսա | NYSE: BRK.A և NYSE: BRK.B |
---|
Berkshire Hathaway Վիքիպահեստում |
Փակել
Ընկերությունը հայտնի է Ուորեն Բաֆեթի, ով հանդիսանում է ընկերության խորհրդի նախագահողը, նախագահը և գործադիր տնօրենը, և Չարլի Մանգերի, ով հանդիսանում է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահը, կողմից կառավարմամբ։
Ըստ Ֆորբսի Global 2000-ի ցուցակի և բանաձևերի, Բերքշիր Հեթուեյը հանդիսանում է իր մեծությամբ աշխարհի չորրորդ հանրային ընկերությունը։