Դենդրիտ
From Wikipedia, the free encyclopedia
Դենդրիտ (հուն․՝ δένδρον (dendron)՝ ծառ), նյարդային բջջի (նեյրոն) ճյուղավորված ելուստ, որն ընկալում է ուրիշ նեյրոնների կամ ռեցեպտորային բջիջների դրդող և արգելակող ազդեցությունները։ Դենդրիտ տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեյցարացի գիտնական Վիլյամ Հիսը 1889 թվականին[1]։ Էլեկտրական ազդակը դենդրիտներ է փոխանցվում (մեծ մասամբ՝ աքսոնների եկող) սինապսների միջոցով, որոնք տեղադրված են դենդրիտային ծառի տարբեր հատվածներում։ Դենդրիտները կատարում են հսկայական դեր նյարդային ազդակի ինտեգրման և առաջացող գործողության պոտենցիալի մեծության որոշման մեջ[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դենդրիտ (այլ կիրառումներ)
Դենդրիտները ունեն աքսոնների գագաթային հատվածից եկող նյարդային ազդակների ընկալման մեծ մակերես, որով ապահովում են ազդակի փոխանցումը թիրախային բջիջներին[3]։ Ազդեակների ընդւոնման մեկերեսը մեծանում է ի հաշվի դենդրիտների վրա գտնվող դենդրիտային փշիկների։
Բջիջներն ունեն մեկից մի քանի դենդրիտներ, որոնք առաջացնում են նյարդային բջջի զգացող բևեռ։ Դենդրիտը մասնակցում է նյարդային ազդակի ընկալմանը, հաղորդմանը և կարգավորում բջջի ֆունկցիոնալ վիճակը։ Որոշ տիպի բջիջների դենդրիտներ անմիջապես են ընկալում մեխանիկական, քիմիական, ջերմային գրգիռները։
Բարձրակարգ կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի դենդրիտներն ամենաճյուղավորվածն են։ Դենդրիտներն առաջացնում են աքսո-դենդրիտային և դենդրիտո-դենդրիտային սինապսներ։
Իմունային համակարգի դենդրիտային բջիջների ելուստները նույնպես անվանվում են դենդրիտներ։ Դենդրիտային բջիջները կաթնասունների իմունային համակարգում հակածին-ներկայացնող բջիջներ[4]։