Լանա Դել Ռեյ
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Woolridge Grant, հունիսի 21, 1985(1985-06-21)[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ (անգլ.՝ Lana Del Rey), ամերիկացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և բանաստեղծուհի։ Նրա երաժշտությունը հայտնի է իր կինեմատիկական ոճով, տխրության, ողբերգական սիրավեպի, գլամուրի և մելանխոլիայի թեմաների ուսումնասիրությամբ, որոնք պարունակում են բազմաթիվ հիշատակումներ ամերիկական փոփ-մշակույթից, մասնավորապես 1950-ականների և 1960-ականների թվականներից[6]։
Լանա Դել Ռեյ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Elizabeth Woolridge Grant |
Ի ծնե անուն | անգլ.՝ Elizabeth Woolridge Grant[1] |
Նաև հայտնի է որպես | Lana Del Rey |
Ծնվել է | հունիսի 21, 1985(1985-06-21)[2][3] (38 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ինդի փոփ, բարոկո փոփ, թրիփ-հոփ, սեդքոր, դրիմ փոփ, ինդի ռոք[5], slowcore?, փսիխոդելիկ ռոք, փսիխոդելիկ փոփ, ռոք և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասանուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր և բանաստեղծուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ և վոկալ[5] |
Լեյբլ | Interscope Records և Polydor Records |
Կրթություն | Քենթի դպրոց և Ֆորդհեմի համալսարան |
Կայք | lanadelrey.com |
Ստորագրություն | |
Lana Del Rey Վիքիպահեստում |
Դել Ռեյը ծնվել է Նյու Յորք քաղաքում և մեծացել է Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում։ 2005 թվականին վերադարձել է Նյու Յորք քաղաք՝ երաժշտական կարիերա սկսելու համար։ Բազմաթիվ նախագծերից հետո, այդ թվում՝ իր համանուն դեմբյուտային ստուդիական ալբոմից հետո, Դել Ռեյը հայտնի է դաձել 2011 թվականին «Video Games» երգից հետո[7]։ Նրա դեբյուտային «Born to Die» ալբոմը, միջազգային հաջողություն է ունեցել և այդ ալբոմից «Summertime Sadness»-ը, «Blue Jeans»-ը, «Born to Die»-ը և ուրիշ սինգլները մտել են Billboard Hot 100 չարթի թոփ տասնյակում[8]։ Դել Ռեյը 2012 թվականին թողարկել է «Paradise» EP-ը։ Հաջորդ տարի նա գրել և նկարահանել է «Tropico» կարճամետրաժ ֆիլմը։ 2013 թվականին թողարկել է «Young and beautiful» երգը` որպես «Մեծն Գեթսբին» ֆիմի գլխավոր սինգլ։ 2014 թվականին նա թողարկել է իր 3-րդ ալբոմը՝ «Ultraviolence», որը հասել է մեծ հաջողությունների։ Այն գլխավորել է թոփ չարթերը, մասնավորապես «West Coast» երգը։ 2015 թվականին թողարկել է «Honeymoon» ալբոմը, իսկ 2017 թվականին «Lust for Life»-ը, վերջինս գլխավորել է ԱՄՆ-ի Billboard 200-ը։ Իր 6-րդ «Norman Fucking Rockwell!» ալբոմը (2019), ստացել է քննադատների դրական արձագանքը և Գրեմմիի 2 անվանակարգ, այդ թվում՝ տարվա ալբոմը[9]։ Նրա հետագա թողարկումների մեջ ներառվում են բանաստղծությունների ժողովածու «Violet Bent Backwards over the Grass» (2020), իր 7-րդ ալբոմը «Chemtrails Over the Country Club» (2021, մարտի 19) և 8-րդ ալբոմը «Blue Banisters» (2021, հոկտեմբերի 22)։