ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ կամ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Պետական անվտանգության կոմիտեի նախագահ (մինչև 1978 թ.) կամ հապավում՝ ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ (ռուս.՝ Председатель Комитета государственной безопасности СССР ( արտասանություն), խոսակցականում՝ «կագեբեի նաչալնիկ», «վարչության պետ», «օրգանի պետ», «չեկիստ» կամ «չեկայի պետ»), ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) ղեկավարի պաշտոն, ԽՍՀՄ ազգային անվտանգության ոլորտում գործող պետական կառավարման կենտրոնական համամիութենական մարմնի ղեկավար։ Ի պաշտոնե ՊԱԿ նախագահը ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ պետք է լիներ, ըստ էության ԽՄԿԿ շահերի պաշտպանությունն էր ղեկավարում[1]։ Կուսակցական հսկողությամբ ղեկավար պաշտոններում ընտրվելու վառ օրինակ է եղել ՊԱԿ Նախագահ Յուրի Անդրոպովը, որը 1982 թվականին ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ Քարտուղար, իսկ հետագայում[2], ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար (1982-1984)[3]:
Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին: - ԽՍՀՄ ՊԱԿ կարգախոս |
ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ | |
---|---|
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի խորհրդանիշ | |
ՊԱԿ շենքը Մոսկվայի Լուբյանկա հրապարակ | |
Տեսակ | պաշտոն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ ԿԳԲ նախագահ (ռուս.՝ председатель КГБ СССР) |
Կարգախոս | «Հավատարմություն կուսակցությանը, հավատարմություն հայրենիքին» ռուս.՝ «Верность партии - Верность Родине» |
Հիմնադրված | մարտի 12, 1954 |
Լուծարված | 1991 նոյեմբերի 6 (դե ֆակտո) 1991 դեկտեմբերի 3 (դե յուրե) |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Նպատակներ | ղեկավարել ԽՍՀՄ ՆԳՆ ՄԱԾ (МСБ) ԿՀԾ (ЦСР) ԽՍՀՄ Պետական սահմանի պաշտպանության կոմիտեի կազմակերպությունները և բաժինները |
Գլխադասային գրասենյակ | ԽՍՀՄ |
Տեղագրություն | ՌԽՖՍՀ Մոսկվա Լուբյանկա հրապարակ |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Վերջին նախագահ | Վադիմ Բակատին |
Նախորդող նախագահ | Վլադիմիր Կրյուչկով |
Առաջին ՊԱԿ նախագահ | Իվան Սերով |
Կարևոր անձինք | Լավրենտի Բերիա |
Վերադաս կազմակերպություն | ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Անձնակազմ | 480 000 (1991 թ.) |
ՊԱԿ-ի նախագահը ղեկավարում էր ԽՍՀՄ արտաքին հետախուզությունը, հակահետախուզությունը, ՕՀԾ, Պետական սահմանների պաշտպանությունը, ԽՄԿԿ ղեկավարների և ԽՍՀՄ պետական գործիչների անվտանգության պաշտպանությունը։ Պաշտոնը գործել է 1954-1991 թվականները։
Քաղբյուրոն ղեկավարում էր Պետանվտանգության կոմիտեն ոչ թե կուսակցական կազմակերպության միջոցով, այլ անմիջապես ՊԱԿ Նախագահի և նրա մեկ-երկու տեղակալների միջոցով[4]։ - Լեոնիդ Շեբարշին |