Վլադիմիր Կրյուչկով
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Крючко́в, փետրվարի 29, 1924(1924-02-29)[1][2], Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2007(2007-11-23)[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, 1988-1991 թվականների ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ (ԿԳԲ), Յուրի Անդրոպովի մտերիմ զինակիցներից մեկը։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ (1991 թվականի օգոստոսի 18-21):
Վլադիմիր Կրյուչկով ռուս.՝ Владимир Александрович Крючков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1924(1924-02-29)[1][2] |
Ծննդավայր | Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 2007(2007-11-23)[3][1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտակարգ դրության պետական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Vladimir Kryuchkov Վիքիպահեստում |
ԽՍՀՄ Բանակի գեներալ (1988 թվականի հունվարի 27), 1944 թվականից ԽՄԿԿ անդամ, Կենտկոմի անդամ (ընտրվել է 1986, 1990), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի 11 գումարման պատգամավոր ԲԽՍՀ-ից (1984-1989), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1989 սեպտեմբերի 20-1990 հուլիսի 13)։
Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության։