Մուսուլման հույներ
From Wikipedia, the free encyclopedia
Մուսուլման հույներ կամ հունախոս մուսուլմաններ, հունական ծագմամբ մուսուլմաններ, ովքեր բնակվում են Թուրքիայում, Հունաստանում և Մերձավոր Արևելքում[1]։ «Մուսուլման հույներ» հասկացությունը չպետք է շփոթել «Հունաստանի մուսուլմաններ» հասկացության հետ։ Վերջին հասկացությունը իր մեջ կարող է ընդգրկել ոչ միայն մուսուլման հույներին, այլ նաև Հունաստանի տարածքում բնակվող թուրքերին, ալբանացիներին, պոմակներին և մուսուլման գնչուներին։ Մուսուլման հույների մեծ մասը լքել է Հունաստանը և տեղափոխվել Թուրքիա 1920-ական թվականներին։ Բնակչության փոխանակությունը տեղի է ունեցել Լոզանի պայմանագրի հիման վրա, որն ենթադրում էր, որ Թուրքիայի հունական բնակչությունն էլ պետք է տեղափոխվեր Հունաստան։