Ուգլիչ
From Wikipedia, the free encyclopedia
Ուգլիչ (ռուս.՝ У́глич), քաղաք Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական հատվածում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ XIII—XVI դարերում եղել է Ուգլիչյան իշխանության կենտրոնը։ Ներկայումս ունի մարզային նշանակության քաղաքի կարգավիճակ[2]։ Ուգլիչի մունիցիպալ շրջանի կազմում ձևավորում է քաղաքային բնակավայրի կարգավիճակով օժտված, Ուգլիչ անվանումը կրող մունիցպալ կազմավորումը[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ուգլիչ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 937 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1148 | ||||
Մակերես | 27 կմ² | ||||
ԲԾՄ | 120 մետր | ||||
Բնակչություն | ▼32 057 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 48532 | ||||
Փոստային դասիչ | 152610 | ||||
Պաշտոնական կայք | goroduglich.ru | ||||
| |||||
Ընկած է Վոլգա գետի, Ուգլիչյան ջրամբարի ափերին, Մոսկվայից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից 97 կիլոմետր դեպի արևմուտք։ Ռուսաստանյան հանրահայտ «Ոսկե օղակ»-ի («Золотое кольцо России») զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Զբաղեցնում է 26,6 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 32․057։
Քաղաքում պարբերաբար կազմակերպվում են զանազան փառատոներ, որոնցից հիշատակության են արժանի հատկապես «Зимние забавы в Угличе» ամենամյա մարզական փառատոնը, լուսանկարչության միջազգային փառատոնը «ФОТОПАРАД в Угличе Արխիվացված 2022-10-06 Wayback Machine» (2007—2011 թթ․ անց է կացվել «Углич — лицо русской провинции» խորագրով), համառուսական «Угличская верста» հեծանվափառատոնը[5]։