Սերգիև Պոսադ (ռուս.՝ Сергиев Посад), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Սերգիևո-Պոսադսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մոսկվա քաղաքի կենտրոնից շուրջ 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Յարոսլավլից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 106.007[2]: Քաղաքը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքներով անցնող «Ոսկե օղակ» երթուղում, ճանաչված է առաջին հերթին Սուրբ Երրորդության վանքով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում[3]։ Այդ վանքը համարվում է Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական կարևորագույն սրբավայրը, իսկ Սերգիև Պոսադ քաղաքն էլ՝ Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաքը։ Այդտեղ է գործում Մոսկովյան հոգևոր ակադեմիան։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել