Վարակային հիվանդություններ
From Wikipedia, the free encyclopedia
Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների[1] օրգանիզմ ներթափացմամբ։ Որպեսզի ախտածին մանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատին․՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[2]։ Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ։
Վարակային հիվանդություններ | |
---|---|
էլեկտրոնային միկրոլուսանկար՝ ներկված մալարիայի հարուցիչ, որը անցնում է աղիքային էպիթելի միջոցով | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | հարուցիչ |
Հետևանք | infective psychosis? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 001-139 |
ՀՄԴ-10 | A00-B99 |
Infectious diseases and disorders Վիքիպահեստում |
Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը։ Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ)։
Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ։ Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով։