Դիգոքսին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Դիգոքսինը, որի վաճառքային անունն է Լանոքսին, դեղ, որ կիրառվում է սրտային տարբեր վիճակների բուժման ժամանակ[1]։ Ամենահաճախը այն կիրառվում է նախասրտերի ֆիբրիլյացիայի, թրթռման և սրտային անբավարարության ժամանակ[1]։ Դիգոքսինը նախատեսված է բերանացի ընդունման և ներերակային ներմուծման համար[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | բերանացի, ներերակային |
ԱԹԴ կոդ |
|
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 60 to 80% (բերանացի ընդունում) |
Սպիտակուցով կապում | 25% |
Նյութափոխանակություն | երիկամ (16%) |
Կիսատրոհման պարբերություն | 36 to 48 ժամs (բնականոն երիկամային ֆունկցիա) 3.5 to 5 օրs (իջած երիկամային ֆունկցիա) |
Դուրսբերում | երիկամ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
4-[(3S,5R,8R,9S,10S,12R,13S,14S)-3-[(2S,4S,5R,6R)-5-[(2S,4S,5R,6R)-5-[(2S,4S,5R,6R)-4,5-դիհիդրօքսի-6-մեթիլ-օքսան-2-իլ]օքսի-4-հիդրօքսի-6-մեթիլ-օքսան-2-իլ]օքսի-4-հիդրօքսի-6-մեթիլ-օքսան-2-իլ]օքսի-12,14-դիհիդրօքսի-10,13-դիմեթիլ-1,2,3,4,5,6,7,8,9,11,12,15,16,17-տետրադեկահիդրոցիկլոպենտա[ա]ֆենանտրեն-17-իլ]-5H-ֆուրան-2-մեկ
| |
CAS համար | 20830-75-5 |
PubChem CID | 2724385 |
DrugBank | DB00390 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.040.047 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C41H64O14 |
Մոլային զանգված | 7005780949000000000♠780949 g·mol−1 |
Հաճախակի հանդիպող կողմնակի բարդություններին է պատկանում կրծքերի մեծացումը, որի առաջացումը պայմանավորված է դիգոքսինի մեծ դեղաչափերի կիրառման հետ[1][2]։ Մյուս հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներին են պատկանում ախորժակի կորուստը, տեսողության վատացումը, շփոթվածությունը և սրտի անկանոն աշխատանքը[2]։ Դեղի նշանակման դեպքում ավելի մեծ ուշադրություն է պահանջվում տարեց մարդկանց և իջած երիկամային ֆունկցիայով հիվանդների շրջանում[2]։ Հայտնի չէ, արդյոք հղիության ընթացքում դեղի օգտագործումը անվտանգ է, թե ոչ[3]։ Դիգոքսինը պատկանում է սրտային գլիկոզիդների ընտանիքին[1]։
Դիգոքսինն առաջին անգամ ստացվել է 1930 թ. մատնոցուկ բույսից[4][5]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է ներառված[6]։ Զարգացող աշխարհում դիգոսինի արժեքը կազմում է ամսական 0.21-6.60 ԱՄՆ դոլար[7]։ Միացյալ Նահանգներում, ընդհանուր առմամբ, 2015 թ-ի դրությամբ դրա արժեքը ամսական չի գերազանցում 25 ԱՄՆ դոլարը[8]։ 2016 թ.-ին ամենաշատ նշանակված դեղերի շարքում այն 145-րդ տեղն է զբաղեցրել`ավելի քան 4 միլիոն դեղատոմսով[9]։