Ալ-Ակսայի ապստամբություն
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Ակսայի ապստամբություն (նաև՝ Ալ-Ակսայի ինտիֆադա, արաբ․՝ انتفاضة الأقصى; եբրայերեն՝ אינתיפאדת אל-אקצה), պաղեստինցինցի արաբների զինված ապստամբություն ընդդեմ իսրայելական իշխանությունների Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում։ Հայտնի է նաև «Պաղեստինյան երկրորդ ինտիֆադա» անվանումով որպես առաջին ինտիֆադայի շարունակություն, որը սկսվել էր 1987 թվականին և ավարտվել 1993 թվականի օգոստոսին Օսլոյի համաձայնագրի կնքումով ու 1994 թվականին Պաղեստինյան ինքնավարության ստեղծումով։
Ալ-Ակսայի ապստամբություն Ալ-Ակսայի ինտիֆադա | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսրայել | ՊԱԿ
|
Ապստամբությունը սկսվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին և արտահայտվել Արաբա-իսրայելական հակամարտությամբ։ «Ինտիֆադա» բառը արաբերենից բառացի թարգմանած նշանակում է «ցնցում»։ «Ալ-Ակսա» արտահայտությունը 13-րդ դարում Երուսաղեմի Տաճարի լեռան վրա կառուցված հայտնի մզկիթի անվանումն է։ Այդ տարածքը սրբազան է համարվում հուդայականությունում և սրբությամբ երրորդը իսլամում։